Իրանում բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը
![]() Իրանի Ջամկարան մզկիթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել՝ երկրի օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո: Այս մասին հաղորդել է իրանական Fars լրատվական գործակալությունը: «Կարմիր դրոշը ... բարձրացվել է սուրբ Ջամկարան մզկիթի գմբեթի վրա՝ որպես վրեժխնդրության նշան», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախկինում կարմիր դրոշը բարձրացվել էր 2020 թվականի հունվարի 4-ին՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի վրա ավիահարվածի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահից հետո՝ 2024 թվականի սեպտեմբերին: Դրոշը սովորաբար բարձրացվում է Մուհարրամի ժամանակ, որն իսլամական օրացույցի չորս սուրբ ամիսներից մեկն է, երբ պատերազմներն արգելված են: Նշվում է, որ այս ժեստը նախազգուշացում է անխուսափելի պատասխան միջոցառումների մասին:
|

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
