Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Իրանն ու Իսրայելը փակել են իրենց օդային տարածքը

793
Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 11:22
Իրանն ու Իսրայելը փակել են իրենց օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը։ Այս մասին հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Իրանի օդային տարածքը կմնա փակ՝ մինչև հետագա ծանուցում»,- հայտնել է հեռուստաալիքը։

Իսրայելի իշխանությունները նույնպես հայտարարել են իրենց օդային տարածքի փակման մասին։ Երկրի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի օդային տարածքը կմնա փակ թռիչքների և վայրէջքների համար՝ մինչև հետագա ծանուցում։

«Փակման նպատակն է նվազեցնել ուղևորների և ինքնաթիռների համար ռիսկերը», ասվում է տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։