Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ.

«Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, չի կարող շահավետ դիրքերում հայտնվել»․ Ջիվան Աբրահամյան

247
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 18:54
«Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, չի կարող շահավետ դիրքերում հայտնվել»․ Ջիվան Աբրահամյան

«ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը չի կարող շահավետ դիրքերում հայտնվել․ առաջինը՝ նա ՔՊ թեկնածուն է, երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի կամակատարներից է, և երրորդ՝ ամբողջ համայնքը խոշորացվում է, որ նա լինի համայնքապետի թեկնածուն, դա արդեն խնդիր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապաը համայնքի ավագանու «Հայրենատէր» կուսակցության ղեկավար Ջիվան Աբրահամյանը։

«Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, որտեղ ինչ պաշտոն պետք է լինում, տալիս են։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը ինքը քաղաքապետի պաշտոնից հրաժարական չի տա ու չի գնա փոխվարչապետ դառնա»,- հավելեց Աբրահամյանը։

Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստն այսօր չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը բոյկոտեց և չներկայացավ։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։

«Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, չի կարող շահավետ դիրքերում հայտնվել»․ Ջիվան Աբրահամյան