Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը
![]() Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մինչև 250 հազար դրամով փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնց Հայաստան վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթերը չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով: Ըստ ընդունված որոշման՝ պետությունը յուրաքանչյուր անձի համար կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում այն դեպքում, երբ ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել են նախապես գնված ուղիղ կամ տարանցիկ չվերթերը, և քաղաքացին ստիպված է եղել ձեռք բերել նոր տոմս կամ կատարել վճարովի փոփոխություն: Եթե նոր ավիատոմսի արժեքը ցածր է եղել սահմանված առավելագույն շեմից, ապա փոխհատուցումը կտրվի փաստացի վճարված գումարի չափով: Որոշման գործողությունը տարածվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ և Իսրայել ուսման նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիների վրա, ովքեր տուն են վերադարձել 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում: |

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
7708:24
«Անվտանգ ճանապարհները և սթափ վարքագիծը՝ անվտանգության ապահովման պարտադիր պահանջ»․ Մանե Թանդիլյան
12603:06
«Ամառը երկարել է մեկ ամսով»․ Լևոն Ազիզյան
15902:06
«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև»․ Գարեգին Բ (տեսանյութ)
155Երեկ, 18:24
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները»․ Տիգրան Աբրահամյան
144Երեկ, 17:18
«Քանի՞ անգամ կարելի է նույն սուտը փաթեթավորել ու վաճառել ժողովրդին»․ Արսեն Նիկողոսյան
141Երեկ, 16:36
