Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 19 ապրիլի, 2026 թ.

«Հսկող դատախազը բողոք է ներկայացրել Դավիթին կալանավորելու դատական ակտի դեմ՝ ի վնաս Դավիթի»․ Ռուբեն Մելիքյան

92
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 14:48
«Հսկող դատախազը բողոք է ներկայացրել Դավիթին կալանավորելու դատական ակտի դեմ՝ ի վնաս Դավիթի»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։
Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը - ո՛չ, ի վնաս է։
Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը, որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ. Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան