Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.

«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել». Նիկոլ Փաշինյան

142
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 13:48
«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել». Նիկոլ Փաշինյան

«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, համենայն դեպս այս փուլում երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են, մենք շարունակելու ենք աշխատանքը»,-ճեպզրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցն արդյոք ընդգրկվա՞ծ է Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում:

Փաշինյնն ընդգծել է նաև, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ: «Երկաթուղու հետ կապված հարցն ընդհանրական պարզ է՝ հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենա», - հավելել է Փաշինյանը