«Վախենո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանից․ դուխով եղբայր, իրենից վախենալ պետք չի»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Չնայած նրան, որ դուք մեզ սպառնում եք՝ դուք հսկայական թիկնազորով եք շրջում, որի որոշ անդամներ, օրինակ, եկեղեցում 18 տարեկան երեխայի ծնոտ են ջարդում։ Այդքանով հանդերձ՝ մենք ձեզանից չենք վախենում, փոխարենը դուք ուզում եք, որ մենք վախենանք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից։ Ուզում եմ հասկանալ, Ռոբերտ Քոչարյանի ինչի՞ց պիտի մենք վախենանք։ Դուք անձամբ վախենո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանից։ Ես՝ որպես իր հետ շփված մարդ, անկեղծ կարող եմ ասել՝ հեչ վախենալու չի։ Ձեր ոճով ասեմ՝ դուխով եղբայր, իրենից վախենալ պետք չի, բայց խնդրում եմ՝ իրենով մեզ էլ մի վախեցրեք։ Իրենք ինչո՞վ են վախենալու»,- ճեպազրույցի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է լրագրողը։ «Ընդհանրապես որևէ մեկին, ժողովրդին առավել ևս՝ վախեցնելն անհեթեթություն է, որովհետև, եթե որևէ մեկից պետք է վախենալ՝ որպես ահարկու ուժի, դա ժողովուրդն է, ուրիշ որևէ մեկից վախենալու անհրաժեշտություն չկա։ Հայաստանում ժողովուրդն իշխանության բարձրագույն կրողն է և աղբյուրը, և կարող է կայացնել ցանկացած որոշում։ Հետևաբար, վախեցնել ժողովրդին, դա կներեք, ոչ ճիշտ ձևակերպում է։ Ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է, և ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցկացնել, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Ինչ վերաբերում է իմ վախենալուն՝ անիմաստ խոսակցություն է»,- պատասխանել է վարչապետը։ |

«Անհնար է հասկանալ նրանց, ովքեր դատապարտում են Թրամփին, ծափահարում՝ Նիկոլին»․ Լիլիթ Բլեյան
4902:06
«Իրեն «գժի տեղ» դրած բոմժը միգուցե լրտես էր․ հեռախոսով նկարում էր մետրոյի կայարանները». Կարեն Հեքիմյան
93Երեկ, 23:42
«Դավիթի գործով Վերաքննիչի որոշումը կհրապարակվի ապրիլի 17-ին»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
78Երեկ, 23:36
«Լիբանանում հրադադարը Նեթանյահուի հեղինակությանը լրջագույն հարված կլինի». Վարդան Ոսկանյան
119Երեկ, 22:42
1 և 3 տարեկան տղաների ու մոր վիճակը ծայրահեղ ծանր է, 8–ամյա աղջկանը՝ ծանր. նոր մանրամասներ
70Երեկ, 20:54
«5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է». Լիա Սարգսյան
102Երեկ, 19:24
