Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ.

«Հիմնական ընդդիմադիր ուժերը պարտավոր են ուշադիր նայել, թե ովքեր են իրենց միանում»․ Նաիրի Հոխիկյան

63
Այսօր, 14:54
«Հիմնական ընդդիմադիր ուժերը պարտավոր են ուշադիր նայել, թե ովքեր են իրենց միանում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի կողքին երբևէ կանգնած, նրա կառավարության մեջ ու խորհրդարանում բարձր պաշտոն ունեցած մարդկանց առումով ես երկու տեսակի դիրքորոշում ունեմ.
- Նորմալ է, որ մարդիկ Նիկոլի կողքին են եղել մինչև 2020-ի պատերազմը և հասկանալով դավաճանության իրական դեմքը, լքել են ՔՊ -ն։ Ես այդպիսի մարդկանց հետ խնդիր չունեմ, եթե նրանք 2020-ի պատերազմից հետո հրաժարվել են լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ, ՔՊ պատգամավոր կամ այլ բարձր պաշտոն զբաղեցնել։
- Նորմալ չէ, երբ 2020-ի պատերազմից հետո մարդը մնացել է Նիկոլ Փաշինյանի կողքին, դարձել նախարար, փոխնախարար, վարչության պետ, մարզպետ, քաղաքապետ, ՔՊ պատգամավոր կամ նման այլ բարձր պաշտոն զբաղեցրել։
Լինել Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, նշանակում է․
․ համաձայն լինել նրա հակահայկական ծրագրերի ու գաղափարների հետ,
․ համաձայնել Արցախն ուրանալու և թշնամուն հանձնելու Նիկոլի որոշման հետ,
․ համաձայն լինել Արարատից հրաժարվելու մտքի հետ,
․ հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից,
․ Փաշինյանի նման ատել Սփյուռքը,
․ սիրել թուրքին,
․ համաձայն լինել թշնամուն մեր տարածքները հանձնելու Նիկոլի որոշումների հետ։
Այդպիսի մարդիկ երբեք չեն փոխվում և հանուն իրենց շահի պատրաստ են նույնիսկ թշնամու կամ սատանայի հետ համագործակցել։
- Ես հաշտ չեմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր Նիկոլի հետ փաստացի կիսել են Արցախի հանձնումն ու դավաճանությունը, բայց հիմա հանկարծ որոշել են լինել ընդդիմադիր, որովհետև զգացել են Նիկոլի իշխանության մոտալուտ վախճանը։
- Ես չեմ կարող ընդդիմադիր համարել այն տնօրեններին, որոնք մինչև աշխատանքից ազատվելը Նիկոլի կառավարության ու մարզպետարանի, նախարարի քարոզ էին անում, բայց հենց գործից հանում են, միանգամից դառնում են խիստ արտահայտված ազգային։
- Ես չեմ կարող իմ կողքին թողնել մարդկանց, որոնց համար թեկուզ 5-6 ամիս առաջ Արցախից հրաժարված Նիկոլ Փաշինյանը սրտի վարչապետ էր, Աստված ուրացող Արսեն Թորոսյանը՝ լավագույն նախարար, իսկ հիմա հանկարծ այդ նույն մարդիկ հիշել են, որ հայրենիք կա։
- Ես չեմ ուզում, որ Հայաստանի վաղվա կառավարությունում և ԱԺ-ում առնետներ լինեն, այլապես ոչինչ չի փոխվելու, բացի անուններից։
- Հիմնական ընդդիմադիր ուժերը պարտավոր են ուշադիր նայել, թե ովքեր են իրենց միանում և հավատարիմ լինել իրենց հռչակած արժեքներին, քանի որ այդ արժեքները պահպանողներն ու իրականացնողները հենց այն մարդիկ են, որոնք իրենց շարքերում են, իրենց կողքին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան