«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ծրագրեր». #Bloomberg
![]() Վաշինգթոնը պահանջում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մի քանի օրվա ընթացքում կոնկրետ ծրագրեր ներկայացնել, թե ինչպես են նրանք պատրաստվում ապահովել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով դաշինքում իր աղբյուրին։ Հրադադարի մասին հայտարարությունից հետո ԱՄՆ-ի որոշ եվրոպական դաշնակիցներ պատրաստակամություն են հայտնել ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը: Վաշինգթոնը ցանկանում է, որ նրանք կոնկրետ պարտավորություններ ստանձնեն այս հարցում: Պահնաջը հնչել է դաշինքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը բանակցությունների ժամանակ, որտեղ նախորդ օրը այցելել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Լրատվամիջոցը հայտնում է, որ հարցը քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ՝ Փենթագոնում և Պետդեպարտամենտում հանդիպումների ժամանակ: Նույնիսկ հրադադարի հայտարարումից հետո Իրանն ու Իսրայելը շարունակեցին հարվածներ հասցնել, իսկ Հորմուզի նեղուցը «գործնականում փակ է մնում», գրում է լրատվամիջոցը։ Այդ ֆոնին հարցեր են առաջացնում, թե արդյոք ԱՄՆ դաշնակիցները կկարողանան օպերատիվ կերպով Վաշինգթոնին տրամադրել պահանջվող ծրագրերը և արդյոք նրանք իրատեսական են համարում հատկացված ժամկետները, նշվում է հրապարակման մեջ։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
