«Լիբանանին ուղղված հարվածները լուրջ սպառնալիք են հրադադարի համար»․ Գուտերեշ
![]() Իսրայելական բանակի հարվածները Լիբանանի տարածքին սպառնում են խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ «Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, և վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Գլխավոր քարտուղարը դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստները և խորապես մտահոգված է քաղաքացիական զոհերի թվի աճով։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի ֆոնին Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում այդ հրադադարի և տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
