Զելենսկին հայտարարել է գերիների նոր փոխանակման մասին
907
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 16:16
![]() Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են գերիների նոր փոխանակման մասին։ Երկու կողմերի հայտարարություններում, սակայն, չի նշվում՝ քանի մարդ է փոխանակվել։ Ուկրաինական կողմից այդ մասին հայտարարել է նախագահ Զելենսկին։ «Այսօր մեր բանակի զինվորները, ազգային գվարդիայի աշխատակիցները և սահմանապահները տանն են։ Նրանք բոլորը բուժման կարիք ունեն, և նրանց անպայման կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։ Մենք շարունակում ենք աշխատել բոլորին ռուսական գերությունից վերադարձնելու ուղղությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են, որ այս փոխանակումները հնարավոր դառնան», - ասել է Զելենսկին։ Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել էին փոխանակել բոլոր ծանր վիրավորված գերիներին։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
