«Գործնական հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»․ մանրամասներ
![]() Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններին ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ հուշագրերի փոխանակումից բացի, կողմերը համաձայնության են եկել մի շարք գործնական քայլերի շուրջ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաջորդ շաբաթ Ուկրաինային կփոխանցի 6000 զինծառայողի դի: Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարի և պետությունների ղեկավարների հանդիպման: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են «6000-ը՝ 6000-ի դիմաց» բանաձևով դիերի փոխանակման շուրջ: Բացի այդ, պատվիրակությունները համաձայնության են եկել ծանր վիրավոր և ծանր հիվանդ զինծառայողների, ինչպես նաև 18-ից 25 տարեկան գերեվարված զինվորների փոխանակման վերաբերյալ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ռուսաստանի նախագահի օգնականը նաև հայտարարել է մշտական բժշկական հանձնաժողովի ստեղծման մասին, որի տվյալների հիման վրա կողմերը կկազմեն ծանր վիրավորների փոխանակման ցուցակներ: Նրա խոսքով՝ նման փոխանակումները կկազմակերպվեն պարբերաբար: «Քանի որ ուկրաինական կողմն անընդհատ խոսում է հրադադարի անհրաժեշտության մասին՝ բավականին ընդհանուր ձևով, մենք առաջարկեցինք ռազմաճակատի որոշակի հատվածներում երկու կամ երեք օրով կոնկրետ հրադադար... որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների դիերը»,- ասել է Մեդինսկին: Նա բացատրել է, որ նման քայլն անհրաժեշտ է համաճարակների վտանգը կանխելու համար: Ումերովի խոսքով՝ ուկրաինական կողմն առաջարկել է ևս մեկ հանդիպում՝ հունիսի 20-ից 30-ը: Բացի այդ, ուկրաինական պատվիրակությունը ռուսական կողմին է փոխանցել ուկրաինացի բռնի տեղահանված երեխաների ցուցակը՝ պահանջելով վերադարձնել նրանց: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
