«ՌԴ-ի ռազմական ծրագրերն ուղղված են Օդեսային, ապա՝ Մոլդովայի և Ռումինիայի սահմաններին»․ Զելենսկի
![]() Ռուսաստանի ռազմական ծրագրերն ուղղված են Օդեսային, ապա՝ Մոլդովայի և Ռումինիայի սահմաններին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Օդեսայում՝ Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա IV գագաթնաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ «Մենք կրկին այստեղ ենք՝ մեր գեղեցիկ քաղաքում՝ Օդեսայում։ Այս գեղեցիկ քաղաքը Ռուսաստանի թիրախն է։ Նա ցանկանում է ոչնչացնել այն, ինչպես ոչնչացրել է անթիվ քաղաքներ և գյուղեր օկուպացված տարածքներում։ Ռուսական ռազմական ծրագրերն ուղղված են այս տարածաշրջանին՝ Օդեսային, ապա՝ Մոլդովայի և Ռումինիայի սահմաններին։ Իհարկե, մեզ հիմա պաշտպանություն է պետք։ Բայց, ավելին, մեզ երկարաժամկետ երաշխիքներ են պետք, առ այն, որ դա այլևս երբեք չի կրկնվի»,- ասել է Զելենսկին։ Գագաթնաժողովի մասնակիցներին Զելենսկին կոչ է արել պատերազմից հետո անվտանգության երաշխիքները դիտարկել որպես գործնական անհրաժեշտություն։ «Հակաօդային պաշտպանությունից մինչև կիբերսպառնալիքներ, մեզ անհրաժեշտ են իրական զսպման և արագ արձագանքման հնարավորություններ։ Եկեք նայենք մեր համաձայնագրերին, մեր բանակներին, մեր ենթակառուցվածքներին և ամրապնդենք այն ամենը, ինչը պաշտպանում է մեր երկրների անվտանգությունը», նշել է Զելենսկին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
