Ավանում կրակոցներ են հնչել
285
Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 13:42
![]() Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, անձն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ տեսել են ևս մեկ քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու համար: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
