ՌԴ-ն և Ուկրաինան իրականացրել են մինչև 25 տարեկան գերիների փոխանակման առաջին փուլը
![]() Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն, Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուս զինծառայողների առաջին խումբը։ Միաժամանակ Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերի է փոխանակվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են հոգեբանական և բժշկական օգնություն։ Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում վերականգնողական բուժում ստանալու համար»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակել վիրավոր և ծանր հիվանդ զինծառայողներին, ինչպես նաև մինչև 25 տարեկան գերիներին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
