«Լոս Անջելեսը կազատագրվի միգրանտների ներխուժումից»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեկնաբանել է Լոս Անջելեսում ներգաղթի խստացման դեմ ցույցերի ժամանակ տեղի ունեցող անկարգությունները: Նրա խոսքով՝ «երբեմնի ամերիկյան մեծ քաղաքը» գրավվել է ապօրինի ներգաղթյալների կողմից։ «Մինչ դաժան, ըմբոստ ամբոխը հարձակվում է մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով դադարեցնել արտաքսման գործողությունները, այս անօրինական անկարգությունները միայն ամրապնդում են մեր վճռականությունը»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է անվտանգության և պաշտպանության նախարարներին, ինչպես նաև գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին՝ «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Լոս Անջելեսը ներգաղթյալների ներխուժումից ազատելու և անկարգություններին վերջ տալու համար»։ «Կարգը կվերականգնվի, անօրինական ներգաղթյալները կարտաքսվեն, և Լոս Անջելեսը կազատագրվի»,- հավելել է Թրամփը։ Նախօրեին ներգաղթյալների զանգավածային ձերբակալությունների դեմ Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են ընթացել, որի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
