Լոս Անջելեսում ներգաղթի խստացման դեմ ցույցեր են
![]() Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայում, բողոքի ցույցեր են ընթանում ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) կողմից ներգաղթյալների դեմ շարունակվող խիստ միջոցառումների պատճառով։ Հունիսի 6-ին օրը ավելի վաղ ICE-ն, որը պատասխանատու է անօրինական ներգաղթյալների արտաքսման համար, ձերբակալել էր 44 մարդու։ Վկաները հայտնել են, որ ICE տեսուչները ռեյդերի ժամանակ օգտագործել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։ Դրանից հետո քաղաքի կենտրոնում հավաքվել է ավելի քան 300 ցուցարար՝ դատապարտելով ICE-ի դաժան մեթոդները։ Միգրանտների ռեյդերը տեղի են ունենում ԱՄՆ մի քանի քաղաքներում՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի անօրինական ներգաղթի դեմ պայքարի լայնածավալ արշավի մաս։ Բախումներ են տեղի ունեցել նաև դաշնային շենքի մոտ։ Բողոքի ցույցերի կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները ծեծում ցուցարարներին մահակներով և օգտագործում արցունքաբեր գազ։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ներգաղթային խուզարկությունները։ «Այս մարտավարությունը սարսափ է սերմանում մեր համայնքներում և խաթարում է մեր քաղաքում անվտանգության հիմնարար սկզբունքները», - ասել է նա։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
