Թրամփն արգելել է բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ազգային գվարդիային Կալիֆոռնիայում անկարգությունները ճնշելու համար: Հայտարարությունը հրապարակվել է նրա Truth Social սոցիալական ցանցի էջում։ «Ազգային գվարդիան հիանալի աշխատանք կատարեց Լոս Անջելեսում երկու օր տևած բռնությունից, բախումներից և անկարգություններից հետո: Անգործունակ (Կալիֆոռնիայի) նահանգապետ Գևին Նյուսոմը և (.Լոս Անջելեսի) քաղաքապետ Կարեն] Բասը, ինչպես միշտ, (...) չկարողացան կատարել իրենց աշխատանքը: Ոչ ոք չի հանդուրժի այս ձախակողմյան բողոքի ցույցերը», - ասել է Թրամփը։ Նա նաև հայտարարել է, որ արգելք է դրել բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրելու վրա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը որոշել է ուղարկել ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու հազար զինվորների՝ Կալիֆոռնիայում բողոքի ցույցերը ցրելու համար: Ի պատասխան՝ նահանգապետը հայտարարել է, որ նման միջոցառումը միայն կմեծացնի լարվածությունը։ Հիշեցնենք՝ Հունիսի 6-ին Լոս Անջելեսում տեղի էին ունեցել անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններ: Քաղաքում սկսվել էին ցույցեր, որոնց ընթացքում տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Սպիտակ տունը տեղի ունեցածը անվանել էր ապստամբություն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
