Հրապարակվել է ուկրաինացի զինվորների ցուցակը, որոնց մասունքները Կիևը չի վերցրել
![]() Զապորոժյե մարզի նահանգապետ Եվգենի Բալիցկին հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ցուցակը, որոնց ինքնությունը հաստատվել է և որոնց մարմիններն այսօր Կիևը մերժել է վերցնել: Նա իր Telegram ալիքում հրապարակել է մահացածների անունները, նույնականացման եղանակը, պարկերի համարները, որտեղ գտնվում են զինծառայողների մասունքները և մահվան վայրերը։ «Մենք կսկսենք հրապարակել ցուցակները, որպեսզի հարազատները կարողանան գտնել իրենց մահացածներին: Մենք հասկանում ենք, որ ուկրաինական կողմը նույնպես ունի այս տվյալները, բայց նրանք զգուշորեն թաքցնում են դրանք ժողովրդից», - գրել է նա։ Բալիցկին կարծիք է հայտնել, որ Կիևի ռեժիմը փորձում է թաքցնել կորուստները, որպեսզի փոխհատուցում չվճարի զոհված զինծառայողների հարազատներին՝ հրաժարվելով ընդունել նրանց դիերը։ Հիշեցնենք՝ այսօր ռուսական և ուկրաինական կողմերի միջև պետք է տեղի ունենար ռազմագերիների փոխանակում և զոհված զինծառայողների մարմինների հանձնում: Ուկրաինական կողմը, սակայն, չի ընդունել իր զինծառայողների մարմինները՝ ռուսական կողմին մեղադրելով փոխանակման կարգի հետ կապված նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ: |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
