«ՌԴ-ն պատրաստ է հենց հիմա հանձնել ուկրաինացի զինծառայողների մարմինները». ՌԴ ՊՆ
![]() Ռուսաստանը պատրաստ է հենց հիմա հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները և շահագրգռված է այս մարդասիրական գործողության իրականացմամբ։ Այս մասին ասել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։ «Մենք պատրաստ ենք հենց հիմա աշխատել, քանի որ մարմինները գտնվում են փոխանակման վայրի մոտակայքում, և շահագրգռված ենք այս զուտ մարդասիրական գործողության իրականացմամբ, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում», - Զորինի խոսքերն է մեջբերել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հայտնի չէ, թե ինչու է Ուկրաինան հետաձգում զինվորների և ռազմագերիների մարմինների փոխանակումը»,- այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։ Հիշեցնենք՝ ըստ Ստամբուլում ձեռք բերված համաձայնության՝ Ռուսաստանը զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների առաջին մասը տեղափոխել է փոխանակման վայր։ Սակայն, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինի խոսքով, Ուկրաինան այսօր կապ չի հաստատել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
