«Կիևի ռեժիմին պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած». Զախարովա
![]() Կիևի ռեժիմը դավանում է մարդատյաց գաղափարախոսություն, նրան պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի որոշումը՝ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մարմինների ընդունումը և ռազմագերիների փոխանակումը հետաձգելու վերաբերյալ։ «Կիևի ռեժիմին պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած։ Աշխարհում չկա որևէ ազգ կամ էթնիկ խումբ, որը կհրաժարվեր հողին հանձնել իր զինվորներին։ Բայց կա Կիևի ռեժիմ, որը դավանում է մարդատյաց գաղափարախոսություն և սեփական ժողովրդի ցեղասպանություն է իրականացնում», - ընդգծել է ԱԳՆ խոսնակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ փոխանակման և զոհվածների մարմինների հանձնման գործընթացը հետաձգվել է: Ռուսական և ուկրաինական կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
