«ՌԴ-ի համար դա ազգային շահերի և անվտանգության հարց է»․ Պեսկով
![]() Ռուսական կողմը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, որ Ուկրաինայում հակամարտությունը «երկու երեխաների միջև կռիվ է». Ռուսաստանի համար դա ազգային շահերի և անվտանգության հարց է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ես այդպես չեմ կարծում։ ԱՄՆ նախագահը, անշուշտ, կարող է ունենալ իր սեփական տեսակետը։ Մեզ համար սա գոյաբանական հարց է, մեր ազգային շահերի հարց, սա մեր անվտանգության, մեր ապագայի և մեր երեխաների ապագայի, մեր երկրի ապագայի հարցն է։ Հենց այդ պատճառով էլ իրականացվում է Հատուկ ռազմական գործողությունը՝ խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու բոլոր հնարավորությունները սպառելուց հետո», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Ռուսաստանին և Ուկրաինային համեմատել է «երկու իրար հետ կռվող երեխաների հետ», նշելով, որ «երբեմն ավելի լավ է թողնել նրանց որոշ ժամանակ կռվել, ապա՝ բաժանել»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
