«Երբեմն ավելի լավ է թողնել, որ երկու երեխաները կռվեն, ապա՝ բաժանել»․ Թրամփը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի մասին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը համեմատել է «երկու երեխաների կռվի» հետ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ «Երբեմն տեսնում ես երկու փոքրիկ երեխաների, որոնք խելագարի պես կռվում են։ Նրանք ատում են միմյանց և կռվում են այգում, դու փորձում ես բաժանել նրանց, բայց նրանք չեն ուզում բաժանվել։ Երբեմն ավելի լավ է թողնել, որ նրանք որոշ ժամանակ կռվեն, ապա՝ բաժանել», - ասել է Թրամփը՝ նշելով, որ այս համեմատությունը նա արել է նաև Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքը կցանկանար անհապաղ խաղաղություն Ուկրաինայում, բայց «այժմ այդ խաղաղությունը գոյություն չունի»։ Բացի այդ, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահին չհարվածել Ուկրաինային՝ ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակմանն ի պատասխան։ «Պուտինը հստակեցրել է՝ «Մենք այլընտրանք չունենք, քան հարձակվելը՝ հաշվի առնելով տեղի ունեցածը»։ Եվ դա, հավանաբար, գեղեցիկ չի լինի։ Ինձ դա դուր չի գալիս։ Ես ասացի՝ պետք է դադարեցնեք դա», - Պուտինի հետ իր երկխոսության մասին պատմել է Թրամփը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
