Մերցը Թրամփին հիշեցրել է նրա գերմանական արմատների մասին
![]() ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել նախագահի պապի ծննդյան վկայականի պատճենը: Արարողությունը հեռարձակվել է NTV-ով։ Մերցն ինքը սոցցանցում բացատրել է, որ շրջանակի մեջ տեղադրված անգլերեն թարգմանությամբ փաստաթուղթը տրամադրվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Թրամփի տատն ու պապը ԱՄՆ են գաղթել Գերմանիայի արևմուտքում գտնվող Կալշտադտ համայնքից (Ռեյնլանդ-Պֆալց): Ըստ լրատվամիջոցների ԱՄՆ նախագահի պապը՝ Ֆրեդերիկ Թրամփը (Ֆրիդրիխ Թրամփ), ծնվել է Կալշտադտում՝ 1869 թվականին և գաղթել է ԱՄՆ 1885 թվականին, ապա՝ Սիեթլ, որտեղ զբաղվել է անշարժ գույքի գործունեությամբ, վարձակալել և ղեկավարել ռեստորան, բար և նույնիսկ հասարակաց տուն։ 1901 թվականին նա վերադարձել է Գերմանիա, որտեղ ամուսնացել է Էլիզաբեթ Քրիստի հետ, որից հետո զույգը տեղափոխվել է Նյու Յորք։ Մերցը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփին առաջարկել է ընդլայնել Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը: «Մենք մեր պատմության մեջ շատ ընդհանուր բաներ ունենք: Մենք շատ բանով պարտական ենք ամերիկացիներին: Մենք երբեք չենք մոռանա դա», - ասել է կանցլերը՝ ԱՄՆ նախագահի գերմանական արմատներն անվանելով «սերտ համագործակցության շատ լավ հիմք»: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
