Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հիստերիկան և ոչ ադեկվատ ռեակցիաները աստիճանաբար տարածում են գտնում նրա կառավարման տարբեր օղակներում: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է լրագրողական հարցումներին ագրեսիվ արձագանքում: Նախ հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ին «Առաջին հայկական ճակատի» կողմից տեսանյութ տարածվեց, որ «ՀՖՖ-ի պահնորդական ծառայություն մատուցող ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն է կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին: Սա այն դեպքում, երբ երեխան արդեն իսկ «բռնված» էր, և դիմադրություն ցույց չէր տալիս։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու՝ արդյո՞ք այդ աշխատակիցն ազատվել է աշխատանքից ի՞նչ պայմանագիր է կնքվել ՍՊ ընկերության և ՀՖՖ-ի միջեւ ծառայությունների մատուցման համար, և որքա՞ն է կազմել մատուցված ծառայությունների արժեքը խնդրում ենք տրամադրել պայմանագրի օրինակը։ Այս պարզ շարադրանքին ՀՖՖ-ն պատասխանել է հիստերիկայով՝ հետ չմնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող հուզական զեղումներից: «ՀՖՖ հաստիքացուցակում առկա չէ «անվտանգության պետ», հաստիք/պաշտոն, ուստի նշվածի կապակցությամբ խնդրում ենք այսուհետեւ զերծ մնալ ապատեղեկատվութուն տարածելուց»։ ՀՖՖ-ում լավ չեն հասկացել թերեւս, որ այդ տեղեկությունը վաղուց է տարածվել. տարածել է «Առաջին հայկական ճակատը»: Ընդ որում, ՀՖՖ-ն չի հերքել, որ իրենց անվտանգության հարցերով ծառայություն մատուցողը բռնություն է կիրառել երիտասարդի նկատմամբ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը հարցմամբ փորձում էր ճշգրտումներ անել թեմայի վերաբերյալ, որի առիթով ստացել է անադեկվատ, հիստերիկ պատասխան: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա ՀՖՖ-ից ընդհանրապես չեն պատասխանել դրանց. սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատու վարքագիծ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Հիշեցնենք, որ նույն աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ երիտասարդին ծեծի ենթարկած Նորայր Ավետիսյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերն է, եւ նրա միջոցով ՀՖՖ-ն շուրջ 90 միլիոնի պայմանագիր է կնքել այդ ընկերության հետ, որի մասին ֆեդերացիան «Ժողովուրդ» օրաթերթին կասկածելի կերպով որեւէ տեղեկություն չի տրամադրում: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ հսկայական գումարներ են նման եղանակով ծախսվում, որի մասին՝ առաջիկայում»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
