«Եթե ուժեղները չեն կանգնեցնում Պուտինին, նշանակում է՝ կիսում են պատասխանատվությունը նրա հետ»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Թրամփի այն հայտարարությանը, որ Պուտինը «պատասխան» է պատրաստում Ուկրաինայի «Սարդոստայն» գործողությանը։ «Շատերն են տարբեր մակարդակներում խոսել Ռուսաստանի հետ։ Ոչ մի զրույց չի հանգեցրել ոչ միայն հուսալի խաղաղության, այլև պատերազմի դադարեցման։ Ցավոք, Պուտինն անպատժելիություն է զգում, և նույնիսկ ռուսական բոլոր սարսափելի հարվածներից հետո նա, իբր, էլի ինչ-որ «պատասխաններ» է պատրաստում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր նոր ուշացմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ողջ աշխարհին։ Բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Չնայած հենց Ռուսաստանը պետք է ձգտի խաղաղության։ Հենց այնտեղ՝ Մոսկվայում, պետք է զգան, որ պատերազմն ունի իր գինը՝ մեծ գին, և ամենաբարձրը՝ ագրեսորի համար»,- գրել է Զելենսկին։ Նա հավելել է, որ երբ Պուտինը չի զգում ուժ և ճնշում, այլ՝ թուլություն, միշտ նոր հանցագործություններ է կատարում։ «Նման վերաբերմունքը նա համարում է նոր վայրագությունների, նոր հարվածների, նոր սպանությունների լուռ թույլտվություն։ Եվ եթե ուժեղները չեն կանգնեցնում Պուտինին, նշանակում է, որ նրանք կիսում են պատասխանատվությունը նրա հետ։ Իսկ եթե նրանք ցանկանում են, բայց չեն կարողանում կանգնեցնել նրան, Պուտինն այլևս նրանց ուժեղ չի համարի»,- ասել է Զելենսկին։ Հիշեցնենք՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը նշել էր, որ «լավ զրույց» է ունեցել Պուտինի հետ, սակայն դա անհապաղ խաղաղության չի հանգեցնի: Վրա խոսքով՝ Պուտինը «շատ վճռականորեն ասել է, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը»: |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
