Թրամփը տեղեկացված չի եղել Ուկրաինայի «Սարդոստայն» ռազմական գործողության մասին. Սպիտակ տուն
![]() Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախապես տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից նախատեսվող հարձակումների մասին։ «Ոչ, նա [տեղեկացված] չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմը ավարտվի և կողմ է խաղաղ կարգավորմանը։ «Նա ցանկանում է, որ մարտերը դադարեցվեն, մարդիկ դադարեն մահանալ, և այս [հակամարտությունը] լուծվի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Լիվիտը։ Կիրակի՝ հունիսի 1-ին, հաղորդվել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի հինգ շրջանների՝ Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի ռազմական օդանավակայանների վրա։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ կիրակի օրը «Սարդոստայն» գործողության ժամանակ Ուկրաինայի զինուժը ոչնչացրել է 41 ռազմական ինքնաթիռ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
