«Սխալ կլիներ ՌԴ-Ուկրաինա բանակցություններից անհապաղ արդյունք սպասել»․ Պեսկով
1046
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 16:28
![]() «Սխալ» կլիներ ռուսական և ուկրաինական կողմերի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլից «անհապաղ» որոշումներ և առաջընթաց ակնկալել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Այդ պայմանավորվածությունները կիրականացվեն, որից հետո աշխատանքը կշարունակվի։ Մենք սպասում ենք հուշագրի հետ կապված արձագանքին, որը փոխանցվել է»,- նշել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը հավելել է, որ հուշագրի ռուսական տարբերակի իմաստը «հակամարտության արմատական պատճառների վերացումն է և դեպի կայուն կարգավորում շարժվելը»։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի կողմից փաստաթղթի կետերի վերաբերյալ հնարավոր փոխզիջումների թեման չի կարող հրապարակայնորեն քննարկվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
