Երմակը մեկնել է ԱՄՆ
![]() Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնել է Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ «ԱՄՆ-ում ուկրաինական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի և երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որտեղ կքննարկվեն պաշտպանական աջակցությունը, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և մի շարք այլ կարևոր թեմաներ»,- ասել է Երմակը։ Ստամբուլում բանակցություններից և հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագրի տեքստի հրապարակումից հետո Երմակը կոչ էր արել նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ Սենատը որևէ խոչընդոտ չունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունելու համար, քանի որ ՌԴ-ն, նրա խոսքով, հրաժարվել է հարադադարից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
