«Առաջարկ, որը թույլ կտա հասնել իրական խաղաղության»․ Մեդինսկին՝ հուշագրի մասին
![]() Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ռուսական կողմն Ուկրաինային է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի իր տարբերակը։ Այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ «սա առաջարկ է, որը թույլ կտա հասնել իրական խաղաղության»։ Փաստաթուղթը, Մեդինսկու խոսքով, պարունակում է հրադադարի հաստատման երկու տարբերակ։ Առաջինը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի ռուսական տարածքներից։ Զորքերի դուրսբերման պահից կհաստատվի 30-օրյա հրադադար։ Այս ընթացքում ուկրաինացի զինվորականները պետք է ամբողջությամբ լքեն տարածքները։ Երկրորդը, որը հուշագրում կոչվում է «փաթեթային առաջարկ», պարունակում է կետեր, որոնք արգելում են ուկրաինական զորքերի վերատեղակայումը, Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարումը, պահանջում են երրորդ երկրների ռազմական ներկայության բացառումը, քաղբանտարկյալների փոխադարձ համաներումը, կալանավորված քաղաքացիական անձանց ազատ արձակումը, Ուկրաինայի նախագահի և Գերագույն ռադայի ընտրությունների ամսաթվի հայտարարումը։ Դրանք, ինչպես նշված է փաստաթղթում, պետք է տեղի ունենան ռազմական դրության չեղարկումից հետո՝ ոչ ուշ, քան 100 օրվա ընթացքում։ «Փաթեթային առաջարկի» լիարժեք իրականացումը նույնպես պետք է ավարտվի 30 օրվա ընթացքում։ Բացի այդ, հուշագրում թվարկված են «վերջնական կարգավորման հիմնական կետերը»։ Դրանք ներառում են՝ — ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի, ինչպես նաև Ղրիմի միջազգային ճանաչումը որպես Ռուսաստանի Դաշնության մաս։ — Ուկրաինայի չեզոքությունը, ինչպես նաև նրա տարածքում երրորդ երկրների ցանկացած ռազմական գործունեության արգելքը։ — Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը, Ուկրաինայի զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանումը։ — Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների վերացումը։ — ռազմական գործողություններից պատճառված վնասի հետ կապված պահանջներից փոխադարձ հրաժարումը։ — ռուսախոս բնակչության իրավունքների և ազատությունների ապահովումը, Մոսկվայի պատրիարքարանի գործունեության սահմանափակումների վերացումը, նացիզմի հերոսացման արգելքը։ — դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների աստիճանական վերականգնումը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
