Ակտիվիստները գողացել են Մակրոնի մոմե արձանը և տարել ՌԴ դեսպանատան մոտ
![]() Փարիզի Գրևենի մոմե արձանների թանգարանից գողացել են նախագահ Էմանուել Մակրոնի արձանը, հաղորդում է BFMTV հեռուստաընկերությունը։ Գողության համար պատասխանատվությունը ստանձնել են Greenpeace-ի ակտիվիստ ներկայացած անձինք, ովքեր մտել են թանգարան՝ որպես սովորական այցելուներ։ Շենքում նրանք հագել են աշխատանքային հագուստ և, ներկայանալով որպես թանգարանի աշխատակիցներ, վերցրել են 40 հազար եվրո արժողությամբ Մակրոնի արձանը, ծածկել այն և դուրս բերել ծառայողական մուտքով։ Այնուհետև արձանը տեղափոխվել է Ռուսաստանի դեսպանատան մոտակա տարածք, որտեղ օգտագործվել է ռուսական գազի և պարարտանյութերի գնման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ «Մակրոնն աջակցում է Ուկրաինային՝ միաժամանակ ֆրանսիական բիզնեսներին կոչ անելով շարունակել առևտուրը Ռուսաստանի հետ և գնել ռուսական պարարտանյութեր ու գազ»,- պարզաբանել է Greenpeace France-ի գործադիր տնօրեն Ժան-Ֆրանսուա Ժյուլիարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
