«Ապագայում ցանկացած վերադարձ պետք է համահունչ լինի միջազգային իրավունքին»․ Վարդան Օսկանյան
![]() Այսօր մեր առաջ դրված խնդիրն է՝ ապահովել, որ ԼՂ բնակչության ապագայում ցանկացած հնարավոր վերադարձ համապատասխանի միջազգային իրավունքին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով 2025 թվականի մայիսի 26-ին՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախմբի միջոցառմանը։ Նախաձեռնության նպատակն էր աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»։ «Ապագայի ցանկացած հնարավոր վերադարձ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին՝ իր բոլոր կողմերով՝ ներառյալ մարդկային իրավունքներ, հումանիտար իրավունք, անխտրականության իրավունք։ Սրանք են այն պայմանները, որոնք պետք է ապահովվեն, և այս հարթակը կոչված է ապահովելու հենց այդ մթնոլորտը»,- ասել է Օսկանյանը՝ շեշտելով այն պայմանների քննարկման կարևորությունը, որոնց դեպքում հնարավոր կլինի ապագա վերադարձը։ «Շվեյցարիան՝ որպես չեզոք երկրի երկարամյա համբավ ունեցող կողմ, բացառիկ դիրքով է օժտված առաջ մղելու այս գործընթացը»,- նշել է Օսկանյանը։ Աղբյուրը` Վարդան Օսկանյան |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
