#Reuters-ը հրապարակել է ուկրաինական կողմի հուշագրի ամբողջական բովանդակությունը
![]() Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլի նախօրեին Reuters-ը հրապարակել էր ուկրաինական հուշագրի ամբողջական բովանդակությունը։ Այն ներառում է՝ — «Լիակատար և անվերապահ հրադադար օդում, ցամաքում և ծովում՝ 30 օրվա ընթացքում և հրադադարի ռեժիմի մշտադիտարկում Միացյալ Նահանգների ղեկավարությամբ՝ երրորդ երկրների մասնակցությամբ, — գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը հայրենիք, — Կիևի հրաժարումը չեզոքություն պահպանելուց. թույլատրվում է անդամակցել ԵՄ-ին. ՆԱՏՕ-ին անդամակցությունը կախված է դաշինքի ներսում կոնսենսուսի առկայությունից, — Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, տեղակայման կամ այլ պարամետրերի, ինչպես նաև Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման վերաբերյալ սահմանափակումների բացակայություն, — շփման գծի ընդունում՝ որպես բանակցությունների մեկնարկային կետ, բայց միևնույն ժամանակ 2014 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայի կողմից կորցրած տարածքների նկատմամբ միջազգային հանրության կողմից Ռուսաստանի վերահսկողության չճանաչում, տարածքային հարցերի քննարկում՝ միայն հրադադարից հետո։ — Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական և մասնակի վերացում՝ դրանց երկարաձգման հնարավորությամբ, ինչպես նաև ռուսական ակտիվների օգտագործում՝ Ուկրաինան վերականգնելու կամ դրանց սառեցումը երկարաձգելու համար՝ «մինչև փոխհատուցման վճարումը»։ — նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպման անցկացում, որոնք պետք է համաձայնեցնեն «վերջնական խաղաղության կարգավորման հիմնական ասպեկտները», ներառյալ անվտանգության երաշխիքները, տարածքային հարցերը և վերջնական խաղաղության համաձայնագիրը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
