Ֆիդանը Պուտինի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Milliyet» թերթին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները՝ փոխանցելով Անկարայի դիրքորոշումը և ստանալով Մոսկվայի արձագանքը։ «Անկեղծ ասած, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Հիմնականում խոսել ենք Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին։ Խոսել ենք նաև Աքույուի ատոմակայանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և «Գազպրոմի» ու «Botaş»-ի միջև ներկայիս գործընթացի մասին։ Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ունեցել ենք որոշ կարծիքներ, ես փոխանցել եմ դրանք, ստացել եմ դրանց արձագանքը, որպեսզի Կիև կատարվելիք այցս արդյունավետ լինի», - ասել է Ֆիդանը։ Նախարարի խոսքով՝ նման բանակցություններում կարևոր է հասկանալ զրուցակցի մտքերը։ «Նման շփումները և անկեղծ քննարկումների հնարավորությունը շատ կարևոր են, եթե իսկապես ուզում ես ինչ-որ բան անել։ Այս առումով ես հանդիպումը շատ օգտակար եմ համարում», - ընդգծել է Ֆիդանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթվա վերջին Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Կիև։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
