Մոսկվայից հետո Ֆիդանը կմեկնի Կիև
![]() Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթվա վերջին կմեկնի Կիև։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ Ֆիդանը, ինչպես սպասվում է, շաբաթվա վերջում կայցելի Կիև՝ հանդիպելու ուկրաինացի պաշտոնյաների հետ և քննարկելու մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ Ֆիդանը երկօրյա այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ երկուշաբթի հանդիպել էր Վլադիմիր Պուտինի և Ստամբուլում Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Մեդինսկու հետ։ Երեքշաբթի Ֆիդանը կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ընթացքում Պուտինը և Ֆիդանը քննարկել են «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար վերջերս իրականացված նախաձեռնությունները, Ստամբուլում կայացած բանակցություններից հետո զարգացումները»,- հայտնել է թուրքական աղբյուրը։ Կրեմլը երկուշաբթի հայտարարել էր, որ Ֆիդանի հետ բանակցությունների հիմնական թեման կլինեն երկկողմ հարաբերությունները, սակայն կքննարկվի նաև Ուկրաինայի հարցը։ Հանդիպման նախօրեին թուրքական աղբյուրը հայտնել էր, որ Ֆիդանը կկրկնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում «միջնորդի» դեր խաղալու Անկարայի առաջարկը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
