Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Ֆիդանը մայիսի 26-27-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

1050
Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 18:52
Ֆիդանը մայիսի 26-27-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։

«Պուտինի և Լավրովի հետ բանակցություններից բացի՝ Ֆիդանը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, ով Ստամբուլում ռուսական բանակցային խմբի ղեկավարն էր, և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։

Քննարկման թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունները, առևտրի զարգացումը և էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։