Ֆրանսիայում մանկապիղծ վիրաբույժը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
![]() France24-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի դատարանը 74-ամյա նախկին վիրաբույժ Ժոել Լե Սկուարնեկին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ հարյուրավոր անչափահաս հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Սկուարնեկն արդեն կրում է 2020 թվականին իր նկատմամբ կայացված պատիժը. նա այդ ժամանակ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ 4 երեխաների, այդ թվում՝ իր 2 զարմուհիների բռնաբարության համար։ Բժշկի երկրորդ գործի համաձայն՝ նա բռնաբարություն և այլ բռնի սեռական գործողություններ է կատարել իր 299 հիվանդների նկատմամբ, որոնցից 256-ը 15 տարեկանից փոքր էին։ Սկուարնեկն այս հանցագործությունները կատարել է 1989-2014 թվականներին՝ ֆրանսիական հիվանդանոցներում աշխատելիս։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ նրա ենթադրյալ զոհերի զգալի մասը եղել է անզգայացնողների ազդեցության տակ և ոչինչ չի հիշել կատարվածի մասին։ Նրանք ցնցված էին, երբ ոստիկանությունը կապ է հաստատել նրանց հետ և ասել, որ իրենց անունները հայտնվել են Լե Սկուարնեկի օրագրերում՝ բռնության գրաֆիկական նկարագրությունների հետ միասին։ Մեղադրողները նաև պնդել են, որ Լե Սկուարնեկի ընտանիքը գիտեր նրա հակումների մասին, բայց չի կարողացել կանգնեցնել նրան։ «Ընտանիքի ներսում օմերտայի (փոխադարձ թաքցնելու) պատճառով էր, որ նրա կողմից իրագործվող բռնությունը շարունակվել է տասնամյակներ շարունակ», - BBC-ին ասել է գործին մասնակցող փաստաբաններից մեկը։ Սկուարնեկն օրագիր է պահել, որում նկարագրել է իր կողմից կատարված բռնությունը՝ նշելով իր զոհերի անուններն ու տարիքը։ Բժիշկն իրեն անվանել է այլասերված և մանկապիղծ և գրել, որ շատ ուրախ է դրանից։ France24-ը նշում է, որ դատախազը Սկուարնեկի համար պահանջել է 20 տարվա ազատազրկում, որը նրա դեմ առաջադրված մեղադրանքների համար հնարավոր առավելագույն պատիժն է։ Նախկին բժիշկն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ |

«Զորական գյուղի դպրոցի տնօրենի, գյուղապետի և այդտեղ գործող իրավապահ համակարգի իրական պատկերը». Նանար Պողոսյան. ԹՈՒՅԼ ՆՅԱՐԴԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ՝ ՉԴԻՏԵԼ (տեսանյութ)
22528.11.2025, 00:12
Ամերիկացի 2 տղամարդ պլանավորել են կղզի գրավել և իրագործել բռնաբարության մասին իրենց երևակայությունները
72323.11.2025, 23:36
«Կոտրված լապտերների փողոցներ» ֆիլմի դերասանը կալանավորվել է մանկական ***նոգրաֆիա ստեղծելու և տարածելու համար
54620.11.2025, 23:44
ԱԲ-ով հագեցած խաղալիքը հանվել է վաճառքից՝ վնասակար խորհուրդներ տալու և թմրանյութերի մասին խոսելու համար
87219.11.2025, 20:35
Ոստիկանությունը չի ընդունել տեսանյութը, որում հայ տղամարդը «ձեռք է գցում» ու հայհոյում ռուս կնոջը (տեսանյութ)
40716.09.2025, 00:30
ԱՄՆ-ում ելույթի ժամանակ գնդակահարել են պահպանողական քաղաքական գործչին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
381910.09.2025, 23:35
