Ուկրաինան և Գերմանիան ստորագրել են 2,2 միլիարդ եվրոյի պայմանագիր
![]() Կիևը գերմանական Diehl Defence ընկերության հետ կնքել է IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի և դրանց համար նախատեսված զինամթերքի արտադրության 2,2 միլիարդ եվրոյի պայմանագիր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ «Diehl Defence-ի հետ կնքվել է IRIS-T համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների արտադրության պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 2.2 միլիարդ եվրո», - գրել է նա Facebook-ում։ Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սպառազինական համակարգերը «արագորեն կհայտնվեն Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ, դրանցից առաջինը կարող է տեղակայվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում»։ Գերմանիան, ինչպես նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, նաև կֆինանսավորի այդ համակարգերի սպասարկումն ու վերանորոգումը Ուկրաինայում։ «Այդ նպատակով երկու երկրների պաշտպանական ձեռնարկությունները համաձայնել են ստեղծել համատեղ ձեռնարկություն»,- հայտնել է պաշտպանության նախարարությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նաև խոստացել է Ուկրաինային հետագա աջակցություն բժշկական ոլորտում։ Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայում արտադրվող բժշկական սարքավորումները: Ուկրաինայի զինված ուժերի համար վերը նշված աջակցության ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5 միլիարդ եվրո: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
