Բեռլինում Մերցը հյուրընկալել է Զելենսկուն
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրավերով, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Առանձնազրույցից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ ասուլիս են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային հետագա աջակցության և եվրոպական անվտանգության ապագայի հիմնական հարցերը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ ռազմական և ֆինանսական օգնության համար: Մերցը, իր հերթին, ընդգծել է Ուկրաինայի հետ անսասան համերաշխությունը։ «Այցի ուշադրության կենտրոնում կլինեն Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային, ինչպես նաև հրադադարի հասնելու ջանքերը»,- ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի կառավարության խոսնակը։ Հիշեցնենք՝ Մերցը երկուշաբթի հայտարարել էր, որ Գերմանիան և այլ հիմնական դաշնակիցներ վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
