«Զելենսկին եռակողմ հանդիպում է առաջարկել»․ #AFP
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝ իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է AFP-ն։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Զելենսկին հաստատել է, որ պատրաստ է այդ ձևաչափով հանդիպման։ «Եթե Պուտինը անհարմար է զգում երկկողմ հանդիպումից կամ բոլորը ցանկանում են, որ հանդիպումը լինի եռակողմ, ես դեմ չեմ։ Պատրաստ եմ ցանկացած ձևաչափի»,- ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Զելենսկու խոսքով՝ ինքն արդեն քննարկել է այս հարցը ԱՄՆ նախագահի հետ։ «Մենք նրա հետ խոսել ենք երկու հիմնական ասպեկտների՝ էներգետիկայի և բանկային համակարգի մասին։ Կկարողանա՞ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառել այս երկու ոլորտների դեմ։ Ես շատ կցանկանայի դա»,- հավելել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռևս Ռուսաստանից չի ստացել հակամարտության լուծման մասին հուշագիրը։ Ուկրաինան արդեն ներկայացրել է հուշագրի իր տարբերակն ԱՄՆ-ին։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Բրուսիլոն նախօրեին հայտարարել էր, որ ուկրաինական փաստաթղթում (հուշագրում) խոսվում է անվերապահ հրադադար սկսելու մասին, որը կողմերին թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Հետագա քայլերը կորոշվեն բանակցությունների ընթացքում»,- ասել էր Բրուսիլոն։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ-ն շարունակում է աշխատել հուշագրի վրա, որը կպարունակի հակամարտության կարգավորման սկզբունքներ և պայմաններ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
