«Ուկրաինայի վերաբերյալ հուշագիրը կպարունակի կարգավորման սկզբունքներ և պայմաններ»․ Զախարովա
![]() Ուկրաինայի վերաբերյալ հուշագիրը կպարունակի կարգավորման սկզբունքներ և պայմաններ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը շարունակում է մշակել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, որը սահմանում է մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները և որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Կիևը հուշագրի վերաբերյալ իր մշակումները կներկայացնի Մոսկվայի հետ միաժամանակ։ Հիշեցնենք՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններին կողմերը պայմանավորվել էին մշակել և ներկայացնել հակամարտության կարգավորման իրենց տեսլականը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
