«Եթե ԱՄՆ-ն դուրս գա բանակցային գործընթացից, Իրանը սովից չի մեռնի»․ Փեզեշքիան
3484
Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ., 10:28
![]() Եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ Իրանի հետ բանակցային գործընթացից, Իրանը սովից չի մեռնի։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Եթե ԱՄՆ-ն հանկարծ որոշի դուրս գալ Իրանի հետ բանակցային գործընթացից և մեր դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառի, Իրանում ոչ ոք սովից չի մեռնի։ Մենք կգտնենք ելք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման պարագայում իրանցիները պետք է համախմբվեն և գործեն միասին։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանն անուղղակի բանակցությունների 5 փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Վերջին անգամ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններն Օմանի միջնորդությամբ հանդիպել են Հռոմում՝ մայիսի 23-ին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման հետ կապված՝ հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
