«Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել»․ Թրամփ
![]() Իրանի հետ արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երեկ և այսօր շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ, տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց կարծում եմ, Իրանի ճակատում լավ լուրեր կունենանք»,- հայտնել է նա։ Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ Իրանի հետ համաձայնագրի կնքմամբ կցանկանար կանխել Իրանի դեմ ռազմական հարվածը։ «Կարող եմ ասել, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Կցանկանայի տեսնել, որ ռումբեր չեն ընկնում, և շատ մարդիկ չեն զոհվում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «կա մեծ հավանականություն», որ կողմերը համաձայնության կհասնեն։ Իր հերթին Օմանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել բանակցություններում։ Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները հանդիպել են Հռոմում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
