«Թուրքիան մտադիր է ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում»․ #Türkiye
![]() Թուրքիան նախատեսում է ռազմական բազաներ ստեղծել հարևան Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու համար։ Այս մասին հաղորդում է «Türkiye» թերթը՝ հղում կատարելով անվտանգության ուժերի աղբյուրներին։ Լրատվամիջոցի պարզաբանմամբ՝ խոսքը ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի համատեղ բազայի, ինչպես նաև ռազմածովային բազայի մասին է։ Նոր պայմաններում Թուրքիան կտրամադրի անհրաժեշտ օգնություն Սիրիայում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար, գրում է թերթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իր զորքերի մեծ մասը դուրս կբերի Սիրիայից՝ արաբական հանրապետությունում թողնելով «խորհրդանշական բնույթի բազա»։ Ավելի վաղ Էրդողանը Ստամբուլում ընդունել էր Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։ Նա նշել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին՝ այդ թվում ռազմական ոլորտում։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
