«Իսրայելի կողմից Սիրիայի օկուպացիան և ագրեսիան անընդունելի են». Էրդողան
![]() Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիան և ագրեսիան անընդունելի են, և Թուրքիան շարունակելու է պայքարել դրա դեմ բոլոր հարթակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ տեղի ունեցած հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Սիրիային սպասվում են շատ ավելի պայծառ ու հանգիստ օրեր, և ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային, ինչպես նախկինում։ Էրդողանը նշել է, որ Անկարան ողջունում է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկման սկիզբը և ընդգծել է երկրի տարածքային ամբողջականության պահպանման և մեկ կենտրոնից պետության ու բանակի կառավարման կարևորությունը։ Վերահաստատելով Իսրայելի կողմից սիրիական տարածքի օկուպացիայի և ագրեսիայի անընդունելիությունը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան հետևողականորեն դեմ է լինելու դրան միջազգային բոլոր հարթակներում։ Ահմեդ ալ-Շարաան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Էրդողանին պատժամիջոցների վերացման հարցում նրա կարևոր աջակցության և ջանքերի համար։ ![]() |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06

