«Զելենսկին հարմար չէ հուշագիրը ստորագրողի դերի համար»․ ՌԴ ԱԳՆ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Կիևի ռեժիմի հանցագործությունների հետ կապված հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել էր Ուկրաինայում գտնել անձանց, ովքեր կարող են ստորագրել սահմանադրությանը համապատասխան կարգավորման վերաբերյալ փաստաթղթեր։ Հիշեցնենք՝ Ստամբուլում ՌԴ—ուկրաինա բանակցություններին կողմերը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության էին եկել հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ հուշագիր պատրաստելու շուրջ։ Նշենք, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 20-ին։ 2024 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու պատճառով։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
