Նեթանյահուն ներկայացրել է Գազայի հատվածում հրադադարի պայմանները
![]() Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ հանուն պատանդների ազատ արձակման։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Անկասկած, մոտ 20 պատանդ ողջ է մնացել... Եթե կա ժամանակավոր հրադադարի հնարավորություն, մենք պատրաստ ենք դրան»,- Sky News-ի փոխանցմամբ՝ ասել է Նեթանյահուն։ Վարչապետը հավելել է, որ Իսրայելը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը Գազայում, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն, անկլավն ամբողջությամբ ապառազմականացվի, և ՀԱՄԱՍ-ը լքի Գազայի հատվածը։ «Գեդեոնի կառքերը» գործողության ավարտից հետո Իսրայելը կվերահսկի ամբողջ Գազան, ընդգծել է Նեթանյահուն։ Ավելի վաղ Իսրայելը Գազայի հատվածում «Գեդեոնի կառքերը» անվանմամբ ռազմագործողություն էր սկսել, որի նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն ու բոլոր պատաննդների ազատ արձակումն է։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
