«Վերահսկողություն ենք հաստատելու ողջ Գազայի հատվածի նկատմամբ»․ Նեթանյահու
![]() Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված «Գեդեոնի կառքերը» լայնածավալ գործողությունը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Միաժամանակ Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, կտեղակայի բաշխման կետերի ցանց՝ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու համար։ «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է՝ մեր զանգվածային ներխուժման միջոցով իրականացվող ռազմական ճնշմանը զուգահեռ, որը, ըստ էության, թույլ կտա վերահսկողություն հաստատել ողջ Գազայի հատվածի նկատմամբ։ Սա էլ հենց հաղթանակի ծրագիրն է»,- ասել է Նեթանյահուն։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
