«Խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտը կողմերի պահանջների անհամատեղելիությունն է». Ռուբիո
![]() Ուկրաինայում հակամարտության լուծման հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է այն, ինչ հիմա չունի և ինչի իրավունքը չունի, իսկ Ուկրաինան ցանկանում է այն, ինչը չի կարող վերադարձնել ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը կողմերի պահանջների անհամատեղելիությունն է։ «Ռուսաստանը պնդում է ճանաչել 2022 թվականին իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, այդ թվում՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժյեի մարզերը։ Միաժամանակ, Ուկրաինան ձգտում է վերականգնել վերահսկողությունն այս շրջանների նկատմամբ, ինչը հնարավոր չէ իրականացնել միայն ռազմական միջոցներով»,- ասել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաև երկու կողմերի միջև բանակցությունների և փոխզիջումների կարևորությունը կայուն խաղաղության հասնելու համար։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
