Մխչյանի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել
![]() Մխչյանի միակ դպրոցի տնօրենը հրաժարական է տվել, նոր պաշտոնակատարը մխչյանցի է, հարակից բնակավայրի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել, «Ազատությանը» փոխանցել է Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը: Քննչական կոմիտեն մինչև այսօր չի հերքել նախորդ շաբաթ տարածված տեղեկությունը, թե Մխչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել՝ այդպիսով փորձելով նրանց մոտ կախվածություն առաջացնել ու ստիպել, որ տնից գումար բերեն: Կոմիտեից հայտնում են՝ գործով 4 մեղադրյալ կա: 1 ամիս շարունակ նրանցից երկուսը կմնան տնային կալանքում, մյուս երկուսը՝ վարչական ու դաստիարակչական հսկողության տակ: Հարցին՝ հայտնաբերվե՞լ է արդյոք նրանցից 3-րդը, որին ոստիկանները փնտրում էին, կոմիտեից փոխանցեցին՝ արդեն տնային կալանքում է: Մեղադրյալներից երեքը 11-րդ դասարանցիներ են՝ անչափահաս, մյուսը՝ 12-րդ դասարանցի, 18 տարեկան՝ չափահաս: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
